Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրական սարքով մի քանի տասնյակ ձուկ էր որսացել. ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Իրավապահները տեղեկություն ունեին, որ մեքենայում ապօրինի որսած ձուկ կա:

Վանաձորցի 67-ամյա վարորդը չժխտեց այդ փաստը, նաև հայտնեց, որ ժամը 13.00-ի սահմաններում Անտառաշեն գյուղի տարածքում էլեկտրական ինքնաշեն սարքով գետից բռնել է կարմրախայտ, ձուկն էլ, սարքն էլ մեքենայի բեռնախցում են:

Տղամարդը հրավիրվեց ոստիկանության Գուգարքի բաժին, մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունում տղամարդը ներկայացրեց ինքնաշեն սարքը, մարտկոցներ ու ցանցեր, նաև բռնած 44 ձուկը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են: