Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել
Հասարակություն
14:59, 16 сентябрь 2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
«Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի», - ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին:
 
«Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ: Բոլոր երեխաները պատվաստվեցին և ոչ ոք ոչինչ չասաց»:
 
Պապ Ֆրանցիսկոսը, ով պատվաստվել է COVID- ի դեմ, պարբերաբար հանդես է գալիս համընդհանուր խնդրի լուծման համար պատվաստվելու հորդորներով: