Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է․ shamshyan.com

Սյունիքի մարզում 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է․ shamshyan.com
Հասարակություն
15:12, 16 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: