Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
10:19, 02 март 2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լիսագորում տեղում է թաց ձյուն:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: