Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները

Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները
Հասարակություն
10:31, 02 март 2021
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ՆԳ նխարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում, 
Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ: