Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված զինվորների հարազատները որպես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարության

Զոհված զինվորների հարազատները որպես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարության
Հասարակություն
20:41, 16 сентябрь 2021
Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է 44-օրյա  պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, զոհված զինվորների հարազատները հատուկ վերապատրաստում են անցել և որպես հավասար խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ։ Շնորհակալ եմ մեր մայրերին ու քույրերին, որ կարողացել են ուժ գտնել իրենց մեջ և որոշել են օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»,-գրել է Մարությանը: