ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել են ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները

Հասարակություն
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ: