Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հասարակություն
15:29, 17 сентябрь 2021
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը: