Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ստացել են Անկախության 30-ամյակի միջոցառման հրավիրատոմսերը, սակայն չեն մասնակցի դրան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ստացել են Անկախության 30-ամյակի միջոցառման հրավիրատոմսերը, սակայն չեն մասնակցի դրան
Հասարակություն
18:14, 17 сентябрь 2021
ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ կառավարությունը Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ուղարկել է հրավիրատոմսեր՝ մասնակցելու սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառումներին՝ մասնավորապես Հանրապետության հրապարակում նախատեսված «Հայրենիքիս հետ» միջոցառմանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը ստացել է հրավիրատոմսերը։ Պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է խմբակցությունը ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, կտրուկ արձագանքեց. «Իհարկե ոչ»։

Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց, որ, իր կարծիքով, քանի որ կազմակերպվող միջոցառումները կազմակերպվում են կառավարության ու Նիկոլ Փաշինյանի կողմից, իմաստ չկա էլ քննարկելու՝ դրան մասնակցել, թե ոչ։ 

«Այդ հրավիրատոմսերը ինչպես եկել են գրասենյակ, այդպես էլ կմնան այնտեղ. բնականաբար, չենք մասնակցելու»,- հավելեց Մանուկյանը։