Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

Տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը
Հասարակություն
19:00, 18 сентябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը:

«ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորախոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

Վերահսկողությանը զուգահեռ՝ տրանսպորտային մասնագետները հասարակական տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին նորից իրազեկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնները (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:

Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին»,- ասված է հայտարարության մեջ։