Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի համար առանձնատուն է կառուցվում. Արեն Մկրտչյան

44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի համար առանձնատուն է կառուցվում. Արեն Մկրտչյան
Հասարակություն
20:53, 18 сентябрь 2021
Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած մեր եղբոր` Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը։ Այսօր միասին եղանք շինհրապարակում։

Կարենը պրոթեզավորվել է։ Զինվորի տան մասնագետների հսկողությամբ այժմ աստիճանաբար վարժվում է երկրորդ պրոթեզին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նաև կտրվի փոխհատուցում` 58 մլն դրամ. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարվա ընթացքում` ամսական շուրջ 200.000 դրամ։

Շնորհակալ եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանին խնդրանքս չմերժելու և առանձնատան կառուցումն իրականացնելու համար։ Առանձնատունը տարբերվելու է տեխնոլոգիական, ամրաշինական լուծումներով»,-ասված է գրառման մեջ։