Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր անմահ հերոս Տիգրանի ծննդյան օրն է

Այսօր անմահ հերոս Տիգրանի ծննդյան օրն է
Հասարակություն
12:20, 20 сентябрь 2021
Անմահների գունդ ֆեյբուքյան էջը գրում է․

Այսօր անմահ հերոս Տիգրանի ծննդյան օրն է։ Շնորհավոր երկնային ծնուդդ հերոս

Նա չխնայեց իր ամենաթանկը՝ կյանքը, հանուն բոլորի։ 

Համբարձումյան Տիգրան Արսենի

Ծնվել է 20.09.2001թ. ք.Երևան։

Դպրոցից հետո ընդունվել է ԵՊՏՀ Կառավարման բաժին,  այնուհետև մեկնել ծառայության։

Իմ եղբայրը եղել է այն հերոսներից մեկը,ով կյանքի մինչև վերջին վայրկյանը պայքարել է թշնամու դեմ։ Եղբայրս մեկնել է ծառայության 21.07.20թ. Ջաբրայիլ։ 

Իր տեսակով նա եղել է լուսավոր,միշտ ժպիտը դեմքին,շատ ընկերասեր,խիզախ,ազնիվ,բարի,հոգատար,առաջինը օգնության հասնող (դուխով,ջիգյարով),շատ մեծ շրջապատի տեր անձնավորություն,ընկերական շրջապատում լիդեր էր,իրական ընկեր ու եղբայր ում կողքին դու միշտ պաշտպանված ես եղել,իր տարիքին համեմատ նա շատ մեծ էր երևում թե՛ մտածելակերպով,թե՛ տեսքով․ և թե՛ վարքով։ Եթե դրսում ինչ-որ խնդիր էր տեսնում առաջինը նա էր օգնության հասնում։ Ընկերները նրա համար շատ թանկ էին և նա պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների։ 

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը նա դեռ 2 ամսվա ծառայող էր, սակայն առաջին իսկ օրվանից նա եղել է առաջնագծում թշնամու դեմ պայքարելիս, բայց մեզ ասում էր, որ ամեն ինչ լավ է,որ նա նորակոչիկ է և նրան առաջին գիծ չեն տանում։ Ջաբրայիլից կռվելով և պայքարելով  հասել է Հադրութ։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի10-ը եղել է կապի մեջ և ասում էր «Հաղթելու ենք,ամեն ինչ լավ կլինի չանհանգստանաք»։ Իր վիրավոր ընկերներին միշտ օգնության է հասել թեժ մարտերի ժամանակ իմանալով, որ կարող է կորցնել իր կյանքը, բայց փրկել իր ընկերներին, ցավոք նրանցից մի քանիսը նրա ձեռքերում մահացել են և նա այդ ցավը շատ ծանր էր տանում։ Երբ զանգում էր միշտ հարցնում էր ընկերների մասին, ճշտում էր արդյո՞ք կա նրանց անունները ցուցակում, թե՞ ոչ։

Հադրութում շատ ծանր մարտերի էր բռնվել թշնամու դեմ։ Մի քանի անգամ իր փրկվել է մահից, բայց վստահ էր,որ իրեն ոչինչ չի լինի և անձնազոհաբար կռվել է թշնամու դեմ բռնվելով ձեռնամարտի և սպանել բազմաթիվ թշնամիների չնայած նրան,որ դեռ 2 ամսվա ծառայող էր և փորձ չուներ,նա վստահ էր,որ կհաղթի և եռանդուն ուժերով պայքարում էր պատերազմում։ Հոկտեմբերի 8-ի հեռախոսազանգի ժամանակ նա ասաց,որ իր պարտքն է կատարում և մինչև վերջ մնալու է մարտի դաշտում  պայքարելով հայրենիքի սահմանների համար։

Հոկտեմբերի 8-ին Հադրութում դիրքեր բարձրանալուց առաջ իր զինակից ընկերներին ասել է`«Տղեք գնում եմ, սիրտս վատ բան է գուշակում, բայց գնում եմ ,որ չասեն Տիկոն փախավ, մինչև վերջ կռվելու եմ»։

4 ընկերներով առանց հրամանատարի պայքարել են 80 հոգանոց թուրքական բանակի դեմ, նա հրամանատարի դերը վերցրել էր իր վրա։

Նրանք պաշտպանել են 4 հոգու այդ 4-ը դուրս են եկել,իսկ նրանք չեն կարողացել դուրս գալ և մնացել են շրջափակման մեջ։ Հոկտեմբերի 10-ին եղել է վերջին զանգը։ Ժամը 18:00-19:00 հատվածում թեժ մարտերի է բռնկել թուրքերի հետ և հենց այդ ժամանակ էլ իր կյանքը զոհել է հայրենիքին։ Մինչև կյանքի վերջին վայրկյանը զենքը եղել է իր կողքին չնայած նրան,որ ոտքերից վիրավոր է եղել պայքարել է մինչև վերջ և երբ նրան գտել են իր զենքը իր կողքին է եղել: Դեկտեմբերի 20-ին գտնում են նրա մարմինը հենց այն նույն տեղը, որտեղ թեժ մարտերի էր բռնվել և վիրավորվել։