Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքսային իրավախախտումների գրանցված դեպքերը Հայաստանում կրկնակի աճել են

Մաքսային իրավախախտումների գրանցված դեպքերը Հայաստանում կրկնակի աճել են
Հասարակություն / Իրավունք
14:06, 10 февраль 2021
Մաքսանենգների կողմից օգտագործվել էր թմրանյութը թաքցնելու բավական հետաքրքիր եղանակ. 2.8 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված էին ծանրոցում առկա 1 հատ բարձի և 2 հատ մանկական ներքնակների սպունգները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը։

«ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սահմանային անցակետերում ավելի է բարձրացնելու վերահսկողության արդյունավետությունը:

Կարող եմ ասել, որ դա շուրջօրյա, 24-ժամյա պայքար է: Ոմանք ամեն կերպ, ամեն հնարամտության դիմում են, որպեսզի հասնեն իրենց հանցավոր նպատակներին: Մենք էլ մեր առջև խնդիր ենք դրել միշտ մի քայլ առաջ լինել իրենցից և կանխել»,- ասել է Վարդան Վարդանյանը:

 Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հայտնաբերած դեպքերից Վարդան Վարդանյանն առանձնացրեց մի քանիսը: 2020 թվականին կանխվեց Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Ավստրալիա սուրհանդակային առաքման միջոցով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման երկու փորձ: Առաջին դեպքը բացահայտվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում: Մաքսանենգների կողմից օգտագործվել էր թմրանյութը թաքցնելու բավական հետաքրքիր եղանակ. 2.8 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված էին ծանրոցում առկա 1 հատ բարձի և 2 հատ մանկական ներքնակների սպունգները: Երկրորդ դեպքում մաքսանենգների ձեռագիրը չէր փոխվել. այս անգամ դեպքը բացահայտվեց Ագարակ պետական սահմանի անցման կետում, երբ ԻԻՀ քաղաքացին փորձել էր ուղեկցվող ուղեբեռով ՀՀ ներմուծել 1.5 կգ «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված սպունգներով անկողնային պարագաներ, իսկ այնուհետև դրանք սուրհանդակային առաքման միջոցով փոխադրել Ավստրալիա:

Վարդանյանը հայտարարելլ է, որ նախորդ տարի ևս մեկ կարևոր բացահայտում է տեղի ունեցել․ «Զվարթնոց» օդանանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում, երբ ԻԻՀ քաղաքացին փորձել էր Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Ճապոնիա սուրհանդակային առաքման միջոցով տեղափոխել շուրջ 5.2 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս դեպքում ծանրոցում առկա հարսի զգեստների երկու արկղերի կողային պատերը և հատակները ամբողջովին պատրաստված էին սպիտակավուն բյուրեղանման զանգվածից` «մեթամֆետամինից։