Գյումրիում Արցախյան պատերազմի մասնակից 58 զինծառայողներ պարգևատրվել են

Հասարակություն
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Գյումրու քաղաքապետարանի կողմից արցախյան պատերազմի մասնակից 58 զինծառայողներ պարգևատրվել են։
Գյումրու քաղաքապետարանում արցախյան պատերազմի մասնակից 58 զինծառայողներ պարգևատրվել են: Այդ մասին հայտնում է ԳԱԼԱ-ն:
Նախքան պարգևատրումը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակը:
Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր խոսքում նշեց. «Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»:
Գյումրու քաղաքապետարանի կողմից պատերազմին մասնակցած 58 զինծառայողները ստացան հուշանվերներ ու պատվոգրեր:
Զինծառայողներից շատերը չցանկացան խոսել պատերազմում տեսածի, լսածի, ապրումների մասին, փոխարենը նրանց մաղթանքը մեկն էր անկախության տոնին. մեր երկրին թող խաղաղություն լինի, հիմա դա առավել քան երբևէ կարևոր է:
Էդուարդ Մազմանյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Պատերազմի օրերին Էդուարդը կռվել է Մատաղիս-Թալիշ ուղղություններով:
Էդուարդը զորացրվել է, հետզհետե հաղթահարում է հետպատերազմական շոկը:
Նրա խոսքերով՝ պատերազմի հիշողությունները թարմ են, բայց ինքը առաջ է նայում, ապրել է պետք:
«Պատերազմի ժամանակ դժվար էր տեսնել այդ ամենը և համակերպվելը, որ կարող էիր զոհվել, գերի ընկնել և այլն: Պատերազմից ամենաշատը կուզեի ընկերներիս կորուստը չլիներ»,-նշեց Էդուարդը:
«Կյանքը շարունակվում է… ճիշտ է, քաղաքս առաջվա գույները չունի, մարդկանց դեմքին առաջվա ժպիտը չկա, բայց զգում եմ, որ կամաց-կամաց վերականգնվում է ամեն ինչ, դա ինձ ուժ է տալիս: Հետպատերազմական շոկը հաղթահարում եմ կամաց-կամաց… ես համակերպվել եմ և ընդունում եմ, որ դա իմ ապրած կյանքն է:
Կյանքիս ամենատպավորիչ օրը՝ հոկտեմբերի 2-ն է, էդ օրը մեր երկրորդ ծննդյան օրն էր…»,- եզրափակեց արցախյան պատերազմի մասնակից Էդուարդ Մազմանյանը: