Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի հերոս Արմեն Վարդանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ՝ Էջմիածնում

Սեպտեմբերի 21-ը Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ գնդապետ Վարդանյանի ծննդավայր Էջմիածնում տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ, որոնք մեկնարկեցին զոհված հերոսների պուրակից։

Արմեն Վարդանյանի ծննդյան 47-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց Էջմիածնի քաղաքապետարանում։ Ներկաները դիտեցին Արմեն Վարդանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատրաստած տեսաֆիլմը։ Իսկ օրվա ավարտին Արմեն Վարդանյանի ընտանիքի անդամները, ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը, ծառայակիցներն ու ենթակաները այցելեցին նրա շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին։
Փա՛ռք գնդապետ Արմեն Վարդանյանին և հանուն հայենիքի զոհված մեր բոլոր քաջորդիներին։