Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան- Կրասնոյարսկ?? երթուղով չվերթեր կիրականացնի

«Ուրալյան ավիաուղներ»-ը  Կրասնոյարսկ-Երևան- Կրասնոյարսկ?? երթուղով չվերթեր կիրականացնի
Հասարակություն
14:13, 10 февраль 2021
Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ - Երևան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը: