Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր հերոս Ռամիկ Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր հերոս Ռամիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
Հասարակություն
18:33, 22 сентябрь 2021
Գրիգորյան Ռազմիկ Թելմանի։ Ծնվել է 1998 թվականի սեպտեմբերի 22-ին Քաջարանում։ 2004-2013 թվականներին սովորել է տեղի Եղիշե Չարենցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2013-2016 թվականներին սովորել է Քաջարանի պետական արհեստագործական ուսումնարանում, որի ծրագրավորման 3-րդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։

Զորացրվելուց հետո վերադարձել է Քաջարան և աշխատանքի ընդունվել «Աժդանակ» ՍՊԸ-ում, որպես փականագործ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում, մասնակցել ռազմական գործողություններին: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին հերոսաբար զոհվել է Ջրականի մատույցներում թշնամու անօդաչու թռչող սարքի արձակած արկի պայթյունից:Հոկտեմբերի 19-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայությու» մեդալով։