Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի ԲԿ-ների կարողություններին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի ԲԿ-ների կարողություններին
Հասարակություն
14:37, 24 сентябрь 2021
Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին:

Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցերը:
 

 
Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների տնօրենները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, նաև նշել, որ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն ընթանում են բավականին հաջող՝ գրանցելով տեսանելի աճ: