Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք՝ հանրային տրանսպորտում

Հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք՝ հանրային տրանսպորտում
Հասարակություն
18:22, 24 сентябрь 2021
ՀՀ ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել՝ հայտնում են տեսչական մարմնից։

Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։