«ՌԴ-ի կողմից շարունակվում է համալսարանի ֆինանսավորումը»․ Հայ-ռուսական համալսարանի խոսնակ

Հասարակություն
Ռուսաստանի կողմից Հայ-Ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից հրաժարվելու փաստի հետ կապված ՀՀ ԿԳՍՄ նախարարությունից Civic.am-ին տեղեկացրին, որ առայժմ ոչինչ չի նախաձեռնվում նախարարության կողմից, և, որ այս հարցը ռուսական տիրույթում է գտնվում։
Երեկ այս մասին իր ֆեյսբուքյան Էջում գրառում էր կատարել հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, նշելով, որ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ և, որ այժմ համալսարանը ստիպված է ամեն ինչ անել նրանց փոխարեն:
Ռեկտորը նշել էր, որ Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում:
Հայ-ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանից փորձեցինք ճշտել՝արդյոք սա նաև վերաբերվո՞ւմ է համալսարանի ֆինանսավորմանը։
«Իհարկե, ՌԴ-ի կողմից շարունակվում է համալսարանի ֆինանսավորումը», - նշեց խոսնակը, հավելեով, որ այս որոշման պատճառների մասին որևէ այլ մեկնաբանություն քան ռեկտորի ֆեյսբուքյան գրառումն է, չի լինելու։
Հավելենք, որ Դարբինյանի գրառման 3-րդ կետում նշվում է, որ հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով:
Հրապարակված փաստաթղթում, սակայն, նշվում է, որ այս առաջարկը արել է ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը՝ երկրի ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո։
Սյուզի Սիրականյան