Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարտավոր ենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար․ Արսեն Թորոսյան

Պարտավոր ենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար․ Արսեն Թորոսյան
Հասարակություն
13:12, 27 сентябрь 2021
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի վերապրեցինք անցյալ տարվա այս օրերին։

Դժվար է ըստ արժանվույն գնահատել բոլոր ճակատում կռվածների և թիկուքում նրանց համար «կռիվ տվածների» անձնազոհությունը։

Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը։

Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո։

Բայց պարտավոր ենք. պարտավոր ենք բոլոր զոհերի վառ հիշատակի, նրանց երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների համար։

Պարտավոր ենք երկիրը հզորացնել և շենացնել։ Պարտավոր ենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար, որպեսզի այլևս երբեք նման արհավիրքի առաջ չկանգնենք։

Փա՜ռք հերոսներին, հավերժ փառք…

Հ.Գ. նկարում 2020թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի բժշկական կենտրոնի նկուղում տեղակայված վիրահատական բաժանմունքն է»։