Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր տղաները արեցին անհնարը և արյունով պահեցին մեր երկիրը, որտեղ հիմա ապրում ենք. Արցախի թեմի առաջնորդ

Մեր տղաները արեցին անհնարը և արյունով պահեցին մեր երկիրը, որտեղ հիմա ապրում ենք. Արցախի թեմի առաջնորդ
Հասարակություն
16:15, 27 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Հոգեհանգստյան արարողության ժամանակ եկեղեցու հոգևոր և աշխարհիկ դասը միասին աղոթել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հոգիների համար: Այսօր մենք պետք է փոխվենք, չար խորհուրդներից, մտածումներից անցնենք եղբայրասիրության, աստվածասիրության, հայրենասիրության, քանի որ  մեր տղաները արեցին անհնարը և արյունով պահեցին մեր երկիրը, որտեղ հիմա ապրում ենք: Մենք պետք է հենվենք մեր սեփական ուժերի վրա, քանի որ ունենք անդավաճան դաշնակից՝ մեր Աստծուն: Պիտի նորից վերականգնենք մեր լիարժեք պետականությունը՝ աշխատելով, արարելով և ապրելով. սա է այսօրվա հրամայականը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: