Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա որևէ մեկը ինձ փորձելու է ասել, որ ՓՊ-ն քաղաքական օրակարգ չի՞ սպասարկում․ Գևորգ Գյոզալյանը՝ ՓՊ վերջին որոշման մասին

Հիմա որևէ մեկը ինձ փորձելու է ասել, որ ՓՊ-ն քաղաքական օրակարգ չի՞ սպասարկում․ Գևորգ Գյոզալյանը՝ ՓՊ վերջին որոշման մասին
Հասարակություն
19:01, 27 сентябрь 2021
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է թե որոնք են փաստաբանների պալատի խնդիրները (տես մեկնաբանությունում), այսօր ՓՊ-ից ստացել եմ նամակ, ըստ որի ՀՀ փաստաբանների պալատը ձևավորում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների խումբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն որոշմամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գործատուների և աշխատողների վրա որոշակի պարտականություններ դնելու հետևանքով անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: 

Հիմա որևէ մեկը ինձ փորձելու է ասել, որ ՓՊ-ն քաղաքական օրակարգ չի սպասարկո՞ւմ, եթե ասելու եք, ապա խնդրում եմ ինձ ցույց տվեք հիշյալ օրենքի կոնկրետ դրույթը, ըստ որի ՓՊ-ն իրավունք ունի «բազմաթիվ» անձանց դիմումները հաշվի առնելով ստանձնել այդ անձանց շահերի պաշտպանությունը՝ ստեղծելով փաստաբանների խումբ: Խնդրում եմ չվկայակոչել հիշյալ օրենքի 2-րդ մասի 6-րդ կետը, քանի որ այն հանրային պաշտպանությանն է վերաբերում:

Հուշում. եթե ցանկանում եք զբաղվել նմանատիպ խնդիրներով, ապա ստեղծեք հասարակական կազմակերպություն: