Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում շարունակվում են անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքները

Արցախում շարունակվում են անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքները
Հասարակություն
10:34, 03 март 2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն: