Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքներում

Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում  Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքներում
Հասարակություն
10:45, 03 март 2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ  զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանտետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում:

Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։