Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսից մահացել է երգիչ Հայկոն․ Նա ընդամենը 44 տարեկան էր

Կորոնավիրուսից մահացել է երգիչ Հայկոն․ Նա ընդամենը 44 տարեկան էր
Հասարակություն
12:44, 29 сентябрь 2021
44 տարեկան հասակում մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Նա գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ)՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ: Այս տեղեկությունը Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին «Միքայելյան» հիվանդանոցի լրատվականից։

Հիշեցնենք՝ Հայկոն ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Նա արդեն մի շաբաթից ավելի էր՝ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ 

Նա վարակվել էր կորոնավիրուսով, Հայկոյի վիճակը ծայրահեղ ծանր էր, սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ 

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

Օրերս երգչին հիվանդանոց տեսակցության էր գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։