Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերահսկողական աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Վերահսկողական աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Հասարակություն
17:40, 29 сентябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ սեպտեմբերի 29-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակել են հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված 8 խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմինն առաջիկա օրերին կշարունակի հանրային տրանսպորտի մշտադիտարկումը։