Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, նրան աջակցելու համար եմ եկել դատարան. Վիլեն Գաբրիելյան․ ՀԺ

Հասարակություն
«Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, նրան աջակցելու համար եմ եկել»: Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Տոնոյանի կասկածանքի մասին խոսելիս Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ նախկին պաշտպանության նախարարն անմեղ է. «Այնուամենայնիվ, եթե տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա»:
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարծիք ունի կասկածանքի մասին, պատգամավորն ասաց. «Վարչապետ Փաշինյանը ի՞նչ կարծիք պիտի ունենա, թող դատարանը որոշի իր անելիքը: Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել»,- նշեց նա։
Աղբյուր՝ armtimes.com