Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղմացվել է մանկապարտեզ ընդունվող երեխաների ընդունելության կարգը

Մեղմացվել է մանկապարտեզ ընդունվող երեխաների ընդունելության կարգը
Հասարակություն
16:11, 10 февраль 2021

Առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումները, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ, սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում.

  • այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում

  • հնարավոր չէ ապահովել՝ ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,

  • առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,

  • կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար 

  • սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: