Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությանը խոչընտոտող այլ պարագաները

Հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությանը խոչընտոտող այլ պարագաները
Հասարակություն
13:17, 06 октябрь 2021
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության նորաստեղծ Պարեկային ծառայությունների աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 5-ին իրականացվել է շրջայց՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող գծանշումներով ավտոկայանատեղիներում և փողոցի բանուկ մասերում դրված կանգնակները և այլ խոչընդոտները վերացնելու նպատակով:

Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած այս կանգնակները հիմնականում տեղադրվում են տնտեսվարող սուբյեկտների հարակից երթևեկելի գոտում՝ խոչընդոտներ ստեղծելով երթևեկության մյուս մասնակցների համար:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի և Պարեկային ծառայությունների աշխատակիցների կողմից միաժամանակ տարվել են բացատրական աշխատանքներ տնտեսվարղ սուբյեկտների հետ օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ: 

Հայտնաբերված բոլոր խոչընդոտ հանդիսացող կանգնակները ստուգայցի ընթացքում տեղափոխվել են Կենտրոն վարչական շրջանի շենք: 
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ ինքնագործունեություն ծավալելուց և զգուշացնում, որ անգամ տարածքի վարձակալները իրավունք չունեն կանգնակներ տեղադրելու: