Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ երկու ամիս փնտրվող ավագ լեյտենանտը Բաքվից վերադարձել է հայրենիք

Մոտ երկու ամիս փնտրվող ավագ լեյտենանտը Բաքվից վերադարձել է հայրենիք
Հասարակություն
18:58, 06 октябрь 2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին», – Ազգային ժողովում հայտարարեց Պապիկյանը:

Նա ասաց, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:

Հիշեցնենք, որ ռազմական գերատեսչությունը օգոստոսի 22-ին հաղորդել էր, որ 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Ադրբեջանը մինչև վերջին պահը չէր հաստատում նրա գերեվարման փաստը։

Գերատեսչությունից հավելել էին, որ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվել զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։