Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային տրանսպորտի վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում. կազմվել է 6 արձանագրություն

Հանրային տրանսպորտի վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում. կազմվել է 6 արձանագրություն
Հասարակություն
22:19, 06 октябрь 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ հոկտեմբերի 6-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակել են իրականացնել վերահսկողություն հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Արդյունքում մշտադիտարկվել է 32 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերով կազմվել են 6 վարչական արձանագրություններ։ Խախտումներից 1-ը եղել է ախտահանիչ հեղուկի բացակայության, 5-ը՝ վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ  իրականացրել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։