Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ են ընթանում, որ Իրանում հայտնված օդանավն այսօր վերադառնա Երևան. Ավինյան

Բանակցություններ են ընթանում, որ Իրանում հայտնված օդանավն այսօր վերադառնա Երևան. Ավինյան
Հասարակություն
19:03, 03 март 2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան: Այս մասին Ավինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին:

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի: