Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է

Արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է
Հասարակություն
20:34, 08 октябрь 2021
2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի կոլեկտիվ (պետական) և մասնավոր կացարաններում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է՝ հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Շահառու ընտանիքներին մինչև 4 ամիս ժամկետով՝ ամսական շուրջ 68,000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում բնակարանների վարձակալության գումարը փոխհատուցելու կամ վճարելու նպատակով։ Վերջիններիս տրվում է նաև լրացուցիչ աջակցություն, որոնց չափերն ու ծավալը որոշում է համապատասխան բազմամասնագիտական հանձնաժողովը։

Ներկայումս փոխհատուցում է ստացել շուրջ 65 ընտանիք․ միջոցառումը կգործի մինչև 2021 թ․ նոյեմբեր ամիսը ներառյալ։  

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ 

Վերոնշյալ ընտանիքներին կեցության այլ վայր տեղափոխելու նպատակով նախարարության կողմից իրականացվել է բնակարանային կարիքների գնահատում։