Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԻՄ ընտրություններին մասնակից համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները հոկտեմբերի 9-ին և 10-ին աշխատելու են

ՏԻՄ ընտրություններին մասնակից համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները հոկտեմբերի 9-ին և 10-ին աշխատելու են
Հասարակություն
21:53, 08 октябрь 2021
Տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։


«Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամաբ սահմանված տեղեկանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու։