Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 237 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 237 միլիոնը
Հասարակություն
22:55, 08 октябрь 2021
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 237 մլն 752 հազար 820-ի, մահացել է 4 մլն 852 հազար 463-ը, առողջացել 214 մլն 811 հազար 867-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 45 մլն 29 հազար 387 դեպքով: Կորոնավիրուսից մահերը Միացյալ Նահանգներում հասել են 730 հազար 404-ի, առողջացել է 34 մլն 480 հազար 233 մարդ:

Դեպքերի թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 33 մլն 922 հազար 917 դեպք, մահացել է 450 հազար 277 մարդ, առողջացածների թիվը հասել է 33 մլն 226 հազար 740-ի:

21 մլն 532 հազար 558 դեպքով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան, որտեղ մահացել է 599 հազար 865, առողջացել է 20 մլն 554 հազար 936 մարդ:

Հայաստանի հարևան Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 628 հազար 719 դեպք, մահացել է 9192 մարդ, առողջացել 597 հազար 654 քաղաքացի: Իրանում դեպքերի թիվը հասել է 5 մլն 683 հազար 980-ի, մահացել է 122 հազար 197, առողջացել 5 մլն 186 հազար 96 մարդ: Թուրքիայում գրանցված դեպքերի թիվը հասել է 7 մլն 357 հազար 336: Այս երկրում վիրուսից մահացել է 65 հազար 590 մարդ, առողջացել 6 մլն 815 հազար 320 մարդ: