Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում է Բաթումի ողբերգության զոհերի հիշատակը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում է Բաթումի ողբերգության զոհերի հիշատակը
Հասարակություն
14:44, 11 октябрь 2021
Վրաստանում հայտարարված սգո օրը Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում է Բաթումում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
 
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին՝ ցանկանալով նրանց ուժ և տոկունություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար, իսկ վիրավորներին ու տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված: