Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր դասընթաց լրագրողների համար

Հասարակություն
18:34, 11 октябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ի հետ համատեղ հոկտեմբերի 8-9-ին վարչատարածքային բարեփոխումների թեմայով դասընթաց էր կազմակերպել լրագրողների համար։

Լրագրողները հոկտեմբերի 8-ին հնարավորություն ունեցան այցելել արդեն իսկ միավորված համայնքներ, միավորման արդյունքում բացված քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, որտեղ միավորված համայնքների բնակիչներին տարբեր  ծառայություններ են մատուցվում։ 

Այնուհետև լրագրողները հնարավորություն ունեցան հարցուպատասխանի միջոցով զրուցել համայնքների ղեկավարների հետ։

Սեմինարի երկրորդ օրը վարչատարածքային բարեփոխումների ռեֆորմը լրագրողներին ներկայացրեց ՏԿԵ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Հանդիպումը կազմակերպվել էր «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ: