Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը շարունակվել են Նոր Նորքի իրացման ցանցում

ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը շարունակվել են Նոր Նորքի իրացման ցանցում
Հասարակություն
23:04, 12 октябрь 2021


COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։ Եղել են կրկնայցեր: Խախտումներ չեն արձանագրվել:
 
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
 
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: