Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից․ Ռոմելա Աբովյան

Քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից․ Ռոմելա Աբովյան
Հասարակություն
12:45, 13 октябрь 2021
Քովիդով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդացած խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք շատ դեպքերում ուշ են դիմում բժշկական կազմակերպություն՝ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, չեն թեստավորվում, ենթադրում են, որ կորոնավիրուսով չեն վարակվել, բավականին ախտահարված թոքերով են դիմում բժշկական կազմակերպություն, և արդյունավետ բուժումը հնարավոր չի լինում կազմակերպել: