Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ նորություն ֆինանսական շուկայից. Վահան Քերոբյան

Լավ նորություն ֆինանսական շուկայից. Վահան Քերոբյան
Հասարակություն
13:39, 13 октябрь 2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ նորություն ֆինանսական շուկայից,

Standard&Poors վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի և արտաքին պարտքի կրճատման»: