Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր ճանապարհի նախագծման աշխատանքն ավարտվել է

Այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը անդրադարձավ Շուռնուխ գյուղում շինարարության ընթացքին՝ հարցնելով կատարվող աշխատանքների մասին։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան նշեց, որ Շուռնուխում շինարարությունը ընթացքի մեջ է։ Բնակելի տների նախագծերը կավարտվեն մինչև մարտի վերջ։ Ճանապարհի նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են։ 

«Հիմա իրականացվում է պայմանագրերի կնքման աշխատանքները՝ նախագծողի-շինարարի և տեխ․հսկողի հետ։ Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Նաև կմեկնենք տարածք և ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ ձեր հանձնարարությունները կատարվեն», - նշեց Ղուլարյանը։