Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին. «Ֆարս» գործակալություն

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին. «Ֆարս» գործակալություն
Հասարակություն
20:57, 13 октябрь 2021
Fars News Agency լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու վարորդներին, որոնք սեպտեմբերի 15-ին ձերբակալվել են Իրանից Հայաստան՝ Գորիս-Կապան ճանապարհով բեռներ փոխադրելիս ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող հատվածում:
 
Ըստ Ֆարս գործակալության՝ երեկ բեռնատար վարորդների խնդիրը հեռախոսով քննարկել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը: