Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հասարակություն
21:12, 13 октябрь 2021

Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ»  և շրջանային բուժմիավորումներում:

  Հանրապետական բժշկական կենտրոնի  բժիշկ- համաճարակաբան Զոյա Մաղաքելյանը ներկայացրել է Արցախում այս օրերին կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի դեմ իրականացվող պատվաստման գործընթացն ու կատարվող կանխարգելիչ աշխատանքները:

   Հարկ է նշել, որ  կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են թե առոջապահության ներկայացուցինչների և թե  բժիշկների  կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերը ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։

Արցախում պատվաստումներն իրականացվում են 2 փուլով։ Զ. Մաղաքելյանը ներկայացրել է, որ մինչ այսօր  Արցախում պատվաստվել են 809 ( առաջինփուլ) և 749 (երկրորդ փուլ)  քաղաքացի ։ Վերջին 2 օրվա ընթացքում պատվաստվել են 16 քաղաքացի։

  Պատվաստման համար պետք է դիմեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ՝ այդ թվում հղիները։ Արցախում պատվաստումն իրականացվում է անվճար։
 Համաճարակաբանի խոսքով պատվաստումը միջոց է պաշտպանելու մեր առողջությունը, և կոչ է անում բոլոր քաղաքացիներին ժամանակին պատվաստվել։