Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն բժիշկները, որոնք դեմ են պատվաստմանը, ուզում են ուղղակի ուշադրություն սևեռել իրենց վրա. ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու

Այն բժիշկները, որոնք դեմ են պատվաստմանը, ուզում են ուղղակի ուշադրություն սևեռել իրենց վրա. ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու
Հասարակություն
15:14, 14 октябрь 2021
«Այն բժիշկները, որոնք դեմ են պատվաստմանը, ուզում են ուղղակի ուշադրություն սևեռել իրենց վրա, քանի որ դրա կարիքն ունեն»,- այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Արմենպրեսի» տաղավարում «Պատվաստումները՝ քրոնիկական հիվանդությունների և վերարտադրողական առողջության համատեքստում» թեմայով կազմակերպված մամուլի ասուլիսի ամփոփման ժամանակ ասաց ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը: 

ԱՆ սրտային հիվանդությունների գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն էլ ընդգծեց՝ քանի որ ստենտավորված հիվանդների մոտ առաջին շաբաթներին մեծանում է տրոմբի առաջացման հավանականությունը՝ կապված տեղադրված մետաղի հետ, ցանկալի է այդ վիրահատությունից առաջ ու անմիջապես հետո չիրականացնել պատվաստումը: 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գրիգորի Օկոևն էլ նշեց, որ արհեստական բեղմնավորում իրականացողների համար ևս չկա նախընտրելի պատվաստանյութ, կարող են պատվաստվել ցանկացածով. «Իհարկե ցանկալի է պատվաստման գործընթացն ավարտել մինչև արտամարմնային բեղմնավորման փուլը սկսելը: Օրինակ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին ներարկումից 21 օր հետո երկրորդն են ներարկվում, երկրորդ ներարկումից 21 օր անց կարելի է սկսել արտամարմնային բեղմնավորման գործընթացը»,- ասաց նա ու հավելեց, որ այս պարագայում հիմնականում Եվրոպայի փորձն են ուսումնասիրել: