Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք վիրավոր զինվորի վիրահատություններն անցել են հաջող, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Արտակ Բեգլարյան

Երեք վիրավոր զինվորի վիրահատություններն անցել են հաջող, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Արտակ Բեգլարյան
Հասարակություն
10:27, 15 октябрь 2021
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոն՝ որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել, այցելել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում է նա։

«Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: