Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը

Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը
Հասարակություն
12:52, 15 октябрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 14։00 փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։

«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։