Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսից մահացել է իրավապաշտպան Գեորգի Վանյանը

Կորոնավիրուսից մահացել է իրավապաշտպան Գեորգի Վանյանը
Հասարակություն
15:36, 15 октябрь 2021
Մահացել է իրավապաշտպան, Թեքալիի գործընթացի նախաձեռնող Գեորգի Վանյանը։

Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ-ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։

Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։