Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերջին երեք տարում Հայաստան ավելի է շատ մարդ է մուտք գործել, քան գնացել»․ Միգրացիոն ծառայության պետ

«Վերջին երեք տարում Հայաստան ավելի է շատ մարդ է մուտք գործել, քան գնացել»․ Միգրացիոն ծառայության պետ
Հասարակություն
15:51, 04 март 2021
«Ունե՞ք նաև ամփոփ տվյալներ, թե քանի մարդ է 2021-2020 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից, որպեսզի հասկանանք, թե այդ խոսակցությունները, որ Հայաստանը դատարկվում է՝  թվային լեզվով Հայաստանը դատարկվո՞ւմ է՝ ինչ տեմպերով, ինչ թվերով և ուր ենք հասնելու»,- Ազգային ժողովի հերթական նիստում միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին նման հարց ուղղեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ընդհանուր առմամբ, վերջին թվի մեջ վերջին երեք տարվա ընթացքում ապօրինի սահմանահատում, օտարերկրյա պետությունների կողմից հետախուզում և Հայաստանի տարածքում քրեական հետապնդման ենթարկվող գործերի 14-15 տոկոսն են կազմում: 2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,- պատասխանեց միգրացիոն ծառայության պետը։

Ինչ վերաբերում է Հայաստանից անվերադարձ մեկնողներին, Արմեն Ղազարյանն ասաց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում ուղղակի նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:

«Սահմանահատումների տարբերությամբ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է դրական միտում՝ 2018 թվականին մուտքերի քանակն ավելի է եղել ելքերի քանակից՝ 15 հազար, 2019-ին՝ 10 հազար, 2020-ին՝ 12 հազարից ավելի, սակայն դրանցից լայն հետևություններ անել չենք կարող: Այստեղ բարդություն է առաջացնում «անվերադարձ» բառը, անձը, երբ դուրս է գալիս, կարող է արձանագրվել, իսկ թե անվերադարձ է, թե՝ ոչ, դա հնարավոր է պարզել հետագայում մարդահամարի և հաշվառումների տվյալների վրա»,- հավելեց նա: