Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
Հասարակություն
15:34, 16 октябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը: 

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ: 

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով: 

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի: